Mot du Président de l’Amicale Arménienne de Montpellier, sur le génocide des Arméniens commis par l’Etat turc en 1915
Montpellier, le 22 avril 2020
Chères concitoyennes, chers concitoyens, chers Amis,
Cette année, la commémoration officielle de 105ème anniversaire du génocide du peuple arménien, perpétré par l’état Turc est annulée en France et dans la plupart des pays. En effet, l’épidémie du COVID19 a paralysé le monde entier, obligeant les gouvernements la mise en place d’état d’urgence sanitaire dans la plupart des pays, dont la France.
Aussi, comme toutes les communautés arméniennes en France, la communauté arménienne de Montpellier commémorera le génocide de ses ancêtres sous forme numérique, par le partage des archives sur notre page Facebook, jusqu’à vendredi 24 avril prochain. N’hésitez pas à y partager également les témoignages de vos familles, et des liens que vous jugeriez nécessaires.
Même si physiquement nous ne serons pas réunis ce jour au pied de notre mémorial, nos pensées remplies de deuil, et de colère contre l’injustice, restent unies.
Depuis plusieurs semaines, le monde entier est en confinement strict par peur de l’épidémie COVID19 emportant 2-3% de la population fragile.
Imaginons maintenant le ravage d’un peuple entier innocent, du foetus jusqu’au vieillard, par des barbares aux méthodes des plus cruelles, avec pour but d’effacer notre existence sur terre.
Un million et demi de mort soit 2/3 de sa population. Pourquoi ? de quel droit ?
Rien ne s’oublie, et aucun descendant des rescapés du génocide des Arméniens, conscient de cet acte de barbarie génocidaire, ne se taira à jamais, tant que l’état turque nie l’acte d’extermination du peuple arménien organisé par leurs ancêtres lors de la 1ère guerre mondiale.
Au nom de nos ancêtres, en notre nom nous exigeons
Justice, reconnaissance et réparation.
Karen Mkhitaryan
Մոնպելիեի հայկական ընկերակցության նախագահի խոսքը նվիրված Հայոց ցեղասպանության 105-րդ ամյակին:
22 ապրիլ 2020 թ.
Սիրելի համաքաղաքացիներ, սիրելի ընկերներ,
Այս տարի Ֆրանսիայում և շատ այլ երկրներում չեղյալ է հայտարարվել թուրքական պետության կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության 105-րդ տարելիցի պաշտոնական միջոցառումը: Իրավամբ, COVID19 համաճարակը կաթվածահար է արել ամբողջ աշխարհը՝ շատ երկրների կառավարություններին ստիպելով առողջապահական արտակարգ իրավիճակ սահմանել, այդ թվում նաև Ֆրանսիայում:
Ինչպես Ֆրանսիայի բոլոր հայկական համայնքները, Մոնպելյեի հայ համայնքը նույնպես թվային տեսքով կհիշատակի իր նախնիների ցեղասպանությունը՝ տարածելով արխիվները մեր ֆեյսբուքյան էջում մինչև ուրբաթ, ապրիլի 24-ը ներառյալ: Մի հապաղեք այնտեղ կիսել նաև ձեր ընտանիքների վկայությունները և այն հղումները, որոնք անհրաժեշտ կհամարեք:
Նույնիսկ եթե ֆիզիկապես մենք չենք հավաքվի այդ օրը մեր հուշահամալիրի շուրջ, միևնույնն է, մեր մտքերը միավորված են սգով և անարդարության հանդեպ բարկության զգացումով:
Արդեն մի քանի շաբաթ է, ինչ ամբողջ աշխարհը գտնվում է խիստ սահմանափակումների մեջ ՝ վախենալով, որ COVID19 համաճարակը կխլի խոցելի բնակչության 2-3%-ի կյանքը:
Հիմա պատկերացրեք մի ամբողջ անմեղ ժողովրդի եղեռնը՝ սաղմից մինչև ծերեր, բարբարոսների կողմից օգտագործելով առավել դաժան մեթոդներ, նպատակ ունենալով ջնջել մեր գոյությունը երկրի վրայից:
Մեկուկես միլիոն զոհ, կամ բնակչության 2/3-ը: Ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով:
Ոչինչ չի մոռացվել, և Հայոց ցեղասպանությունից փրկվածների ոչ մի սերունդ, որը տեղյակ է ցեղասպանական այս բարբարոսությանը, չի լռելու այնքան ժամանակ, քանի դեռ թուրքական պետությունը հերքում է իր նախնիների կողմից հայ ժողովրդի բնաջնջման արարքը 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին :
Մեր նախնիների և մեր անունից մենք պահանջում ենք արդարություն, ճանաչում և հատուցում:
Կարեն Մխիթարյան
En cette période difficile de confinement qui nous prive d’honorer
Collectivement les disparus du 24 avril 1915.
Voici une rétrospective de différentes
commémorations depuis l’édification du mémorial à leurs mémoires.
Այս ծանր ժամանակահատվածում, գտնվելով ինքնամեկուսացման մեջ և զրկված լինելով Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցելուց ցեղասպանության զոհերին, առաջարկում ենք դիտել հուշարձանի տարեգրությունը նկարներով՝ կառուցումից ի վեր: